11 06 2024

Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք Բաղրամյան պողոտայում. Բագրատ Սրբազան

Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք Բաղրամյան պողոտայում. Բագրատ Սրբազան

Վաղը շատ կարևոր ու ծանրակշիռ օր է լինելու, այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Վաղը չափազանց կարևոր օր է, մարդիկ մերժել են ձեր պահանջը, մենք հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք, իրենք պետք է իմանան` իրենց ամեն արած գործը մահ ու դժբախտություն է բերում»,- նշեց Սրբազանը:

Նա ասաց, թե ՔՊ-ականները պետք է իմանան` դժվարություն ունեն ծառայություն մատուցելու իրենք իրենց:

«Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք, անելիք ունենք»,- նշեց Սրբազանը:

Նա կոչ արեց գալ ու վերջնական խոսք ասել ՔՊ-ականներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ